ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել «Ռեինկարնացիայի» Ռոլանդի առաջնեկը


00:42 , 29 սեպտեմբեր, 2016

«Ռեինկարնացիա» ռեգգի խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը ծնողներ են դարձել։ BlogNews-ի հավաստի տեղեկություններով՝ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։

Գայանեն ամուսնուն դուստր է պարգևել։ Նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում։ Երջանիկ հայրիկն էլ հասցրել է խոսել զգացողությունների մասին։

«Կյանքում շատ լավ զգացողություններ եմ ունեցել՝ իբրև երջանիկ, բայց նման իսկական և օրգանիկ զգացմունք երբեք չեմ ունեցել... Ուրախությանս չափ ու սահման չկա։ Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել... Շնորհակալ եմ Տիեզերքին նման պարգևի համար»,- նշել է Ռոլանդը։

BlogNews-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին ու անհոգ մանկություն մաղթում փոքրիկին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի