Life.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է կատարողների ցուցակը, որոնք կմասնակցեն Սպիտակ տան մոտ անցկացվող առաջին South By South Lawn ռոք-փառատոնին, հայտնում է NME գործակալությունը:
Միջոցառմանը կմասնակցեն The Lumineers, Sharon Jones And The Dap Kings համույթները, ինչպես նաև դիջեյ Beverly Bond-ը: Ամբողջական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:
Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվի բնապահպանության մասին “Ջրհեղեղից հետո” վավերագրական կինոնկարը, որի ռեժիսոր է Լեոնարդո Դի Կապրիոն: Երաժշտությունը այդ կինոնկարի համար գրել է շոտլանդական Mogwai խումբը և ամերիկյան Nine Inch Nails թիմի առաջատար Թրենթ Ռեզնորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ