Հուղարկավորության 5 ամենատարօրինակ եղանակները


21:40 , 28 սեպտեմբեր, 2016

Մահվան աթոռ իֆուգաո

Հուղարկավորության այս եղանակը կախված էր միայն այն հանգամանքից, թե հասարակության մեջ ինչ դիրք ունի հանգուցյալը: Հիշատակի ծեսն իրականանում էր հետևյալ կերպ. մահացածին նստեցնում էին հատուկ աթոռի վրա և այնտեղ թողնում մի որոշ ժամանակ (հիմնականում 2-3 օր, եղել է նաև դեպք, որ աթոռի վրա հանգուցյալը մնացել է 2 շաբաթ): Այնուհետև տանում էին լեռներ, պառկեցնում հողի վրա և  ծածկում քարերով:

 

Ադամանդե հուշարձան

Հիշատակի ադամանդները պատրաստում են հանգուցյալի  մազերից կամ եղունգներից, որոնք հատուկ միջոցներով վերածվում են ածխածնի՝ գազային վիճակում: Այնուհետև այդ ածխածնից հատուկ եղանակներով ադամանդ են պատրաստում:

 

Սգո ծառեր

Ավստրալական բնիկ ցեղերը հին ժամանակներում հետաքրքիր ավանդույթ ունեին: Նրանք մահացած երեխաների դիակները տեղավորում էին փայտե արկղերի մեջ և կապում անտառի ծառերին: Սա անում էին այն պատճառով, որ կարծում էին, թե այսպես անտառը մյուս բոլոր երեխաներին կփրկի մահից, իսկ արդեն մահացած փոքրիկների հոգիները դրախտ կուղարկի:

 

Կրիոնիկա

Հուղարկավորության այս եղանակի անվանումը գալիս է հին հունարենից և նշանակում է «սառցե ցուրտ»: Մարդիկ, ովքեր այս եղանակով են թաղվում, ձգտում են հավերժական կյանքի: Սա թանկ հաճույք է՝ 80,000 $-ից մինչև 250,000 $: Այս ձևի կողմնակիցները հավատացած են, որ մոտ ապագայում կրիոնիկայի հիման վրա կստեղծվի մի մեթոդ, որը հնարավորություն կտա հանգուցյալին ետ վերադառնալ կյանք և ապրել լիակատար առողջությամբ: Սակայն, ինչպես տեսնում ենք, նման հրաշք դեռևս չի կատարվել:

 

Մարդու ԴՆԹ-ից ծառ

Պատկերացնու՞մ եք, կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնում խնձոր ուտել, որի բաղադրության մեջ կլինի նաև իրենց սիրելի տատիկի ԴՆԹ-ն: Biopresence ընկերությունն առաջարկում է հանգուցյալի ԴՆԹ-ն տեղադրել ծառի մեջ՝ այդպիսով կենդանի մեմորիալ ստեղծելով: