Միլիկին մեծ ապագա է սպասվում. Ռեյնա


00:50 , 29 սեպտեմբեր, 2016

Իտալական «Նապոլի»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան խոսել է Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկու և Արկաշիուշ Միլիկի մասին:

«Լևանդովսկին ավելի փորձառու ֆուտբոլիստ է և ավելի շատ տիտղոսներ ունի քան Միլիկը, սակայն ես վստահ եմ, որ Միլիկին մեծ ապագա է սպասվում:

Հուսով եմ՝ իր խաղով Միլիկը կշարունակի օգտակար լինել «Նապոլի»-ին, իսկ արդեն 25-26 տարեկանում նա ֆանտաստիկ ֆուտբոլ կցուցադրի», – ասել է Ռեյնան: