Հալեպի հրթիռակոծությունից հայ է վիրավորվել


17:00 , 28 սեպտեմբեր, 2016

Զինված ահաբեկչական խմբավորումները սեպտեմբերի 28-ի առավոտից սկսել են ռմբակոծել Հալեպի Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզիե թաղամասերը: Այս մասին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:

Հրթիռակոծվել է նաև Ազիզիե հայաշատ թաղամասում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության դաշտը: Կատարվածի հետևանքով գրանցվել է երկու զոհ և տասը վիրավոր: ՀՄԸՄ դաշտում վիրավորվել է նաև Ջորջ Մութաֆյանը: