Հյումելսը պատրաստ է մասնակցել «Ատլետիկո»-ի դեմ խաղին. Անչելոտի


17:08 , 28 սեպտեմբեր, 2016

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ թիմի պաշտպան Մատս Հյումելսը վերականգնվել է վնասվածքից:

Ֆուտբոլիստը պատրաստ է մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ արտագնա հանդիպմանը:

«Հուսով ենք, որ կկարողանանք դրական արդյունք գրանցել «Ատլետիկո»-ի դեմ խաղում: Ինչ վերաբերում է Հյումելսին, ապա երեկ նա մարզվել է թիմի հետ: Մատսը պատրաստ է խաղալ»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: