GOG MOON. YEREVAN STYLE


15:25 , 28 սեպտեմբեր, 2016

Այսօր Yerevan style-ի գեղեցկուհին Gog Moon-ն է, ով վաղուց  իր հետաքրքիր արտաքին տվյալներով գրավում է բոլորիս ուշադրությունը: Մասնագիտությամբ նկարիչ է, հագուստի մոդելավորող: Ավարտել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, ինչպես նաև Գեղարվեստի պետական ակադեմիան: Այժմ զբաղվում է իր գործով և ֆոտոմոդելինգով: «Վայելում եմ աշխատանքային ժամերս, ինչքան էլ որ ծանրաբեռնված լինեմ: Հետևում եմ նորաձևությանը, սակայն ոճային առումով կրում եմ այն, ինչ ավելի վառ կերպով է ընդգծում անհատականությունս: Սիրում եմ էքսպերիմենտներ և ոճային փոփոխություններ»: Gog Moon-ը նախընտրում է տարբեր ոճերի համադրությունը՝ էլեգանտ դասականից մինչև ghetto և glam rock: «Hip-hop u casual ոճերի սիրահար եմ, այնպես որ առօրյայում հաճախ ինձ հենց այս ոճերում էլ կարող եք տեսնել: Օրվա լուքս ընտրում եմ կախված տրամադրությունից, եղանակից և օրվա պլաններից»: Դե ինչ, դիտենք Gog Moon-ի հետաքրքիր լուսանկարները, որոնք մեկը մյուսից յուրահատուկ ու տարբերվող են:


10157405_1120449674673936_6511992549358200953_n

14470848_1308228872562681_276653735_n

12027678_1147706561948247_5406155010019122384_n