ԴԱԻՇ-ը Սիրիայում առաջին անգամ անօդաչու է կիրառել թուրք զինվորականների դեմ


05:18 , 28 սեպտեմբեր, 2016

Image resultԹուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը «Եփրատի վահան» ռազմական գործողության ժամանակ առաջին անգամ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է կիրառել թուրք զինծառայողների դեմ։

Միջադեպը գրանցվել է Ռաիի շրջանի Չոբանբեյ գյուղաքաղաքի մոտ, ժամը 18.00-ի սահմաններում։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 3 զինվորական։ ԱԹՍ-ից ռումբեր են արձակվել նրանց վրա։

Վիրավոր զինվորականներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Քիլիսի հիվանդանոց։ Թուրքիան օգոստոսի 24-ից սկսած «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում 5091 հարված է հասցրել 1337 թիրախի։