Նոր խմբաքանակից Galaxy Note 7-ի տերերը հայտարարել են օրեր անց սարքի պայթելու մասին


23:00 , 27 սեպտեմբեր, 2016
Չինաստանի բնակիչ Հայ Ռենձին հայտարարել է Samsung Galaxy Note 7 սմարթֆոնի ձեռք բերելուց մի քանի օր անց նրա պայթելու մասին, հայտնում է Bloomberg-ը: Նա սարքը գնել էր JD.com օնլայն խանութից:
Ռենձին ստացել է երկու մատների աննշան այրվածքներ, հրդեհից տուժել է նաև նրա Macbook նոթբուքը:
Samsung-ը կապվել է տուժողի հետ, որպեսզի վերցնի սմարթֆոնը, սակայն Ռենձին հրաժարվել է՝ հայտնելով, որ չի վստահում ընկերությանը: Չինացին պատրաստվում է ինքնուրույն պարզել պայթյունի պատճառները և հրապարակել արդյունքները: