Թրամփը չի հավատում, որ կլիմայի փոփոխությունը առաջացել է մարդու ազդեցությունից


22:12 , 27 սեպտեմբեր, 2016
Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ հանրապետական թեկնածուն չի հավատում, որ կլիմայի փոփոխությունը առաջ է եկել մարդու ազդեցությունից, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Երկուշաբթի օրը տեղի ունեցած բանավեճում Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր մրցակից Թրամփը «կարծում է, որ կլիմայի փոփոխությունը հնարել են չինացիները»:
«Նա (Թրամփը) համարում է, որ գլոբալ տաքացումը ունի մեկ պատճառ»,- հաստատել է քաղաքական գործչի խորհրդական Քելիեն Քոնուեյը հեռուստաալիքի եթերում: