Լևոն Ալթունյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար


15:58 , 27 սեպտեմբեր, 2016

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՆՀ-1054–Ա հրամանագրով Լևոն Ալթունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։