Թուրքիան ցանկանում էին բաժանել Հայաստանի և Քրդստանի միջև. թուրք նախարար


13:25 , 27 սեպտեմբեր, 2016

Image result for Նիհաթ ԶեյբեքչիԹուրքիան ցանկանում էին բաժանել Հայաստանի և Քրդստանի միջև. թուրք նախարար

Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի մանլկավիկները, փորձելով սևացնել և վարկաբեկել ընդդիմադիրներին և հատկապես հուլիսի 15-ին տեղի ունեցած չհաջողված պետական հեղաշրջման կազմակերպիչներին, ինչ հիմար բան ասես՝ չեն հնարում: Էրդողանն այն կազմակերպելու մեջ մեղադրել է կրոնական քարոզիչ Ֆ. Գյուլենին: Հիմա էլ Գյուլենի գլխին այլ «գործ» են սարքում: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հուլիսի 15-ի պետական հեղաշրջման նպատակն է եղել Թուրքիայի բաժանումը Հայաստանի և Քրդստանի միջև...
«Ցանկանում էին իրականություն դարձնել 100 տարի առաջ բաժանված քարտեզները»,- շարունակել է իր ելույթը Զեյբեքչին...
Ինչպես ասում են՝ No comment... Այսպես շարունակվելու դեպքում կպարզվի, որ հեղաշրջման կազմակերպիչների մեջ են նաև Քիմ Քարդաշյանը և Դեն Բիլզերյանը...