Թուրքիայի քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն ինքնության վկայականով. ԶԼՄ-ներ


12:50 , 27 սեպտեմբեր, 2016

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացիները կկարողանան առանց անձնագրի՝ ինքնության վկայականով մուտք գործել Ռուսաստան: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին հայտնել է «Աքշամ» թերթի լրագրող Մահմուդ Գյուրերը, որի խոսքերով՝ այդ քայլը տեղավորվում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում:

Այդպիսով Թուրքիայի քաղաքացիները կկարողանան միայն ինքնության վկայականով մուտք գործել Ռուսաստան: Ռուսաստանն այդպիսով կլինի «3-րդ երկիրը»՝ Վրաստանից ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից հետո: