Հալեպի 9 շրջան գրոհայինների կողմից պարբերաբար ենթարկվում են գնդակոծության


11:45 , 27 սեպտեմբեր, 2016

Սիրիայի Հալեպ քաղաքի 9 շրջան ներկայում գրոհայինների խիտ գնդակոծության տակ է, ամեն օր հիվանդանոցներ են տեղափոխվում տասնյակ տուժածների: Այս մասին հայտնում է TASS-ը:

Դահիյադ-ալ-Ասադ շրջանում տեղի բնակիչների մեծ մասը վաղուց լքել են վտանգավոր գոտին, բայց մի քանի ընտանիք որոշել են մնալ: «Գրոհայինները մեզ պարբերաբար գնդակոծում են: Մենք ապրում ենք կարծես վառոդի տակառի վրա և ամեն օր աղոթում ենք, որ սիրիական բանակը շարունակի պաշտպանությունը: Ես 3 աղջիկ ունեմ, և ամենաբարդը նրանց համոզելն է նկուղ իջնել. երեխաները վարժվել են գնդակոծություններին և արդեն կորցրել են վտանգի զգացումը»,- պատմել է տեղի բնակչուհի Հիբա Ալ Ասադին:

Սիրիական բանակի ստորաբաժանումներն այստեղ հետ են մղում օրական 2-3 հարձակում: Զինվորականները պատասխան կրակ են բացում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որտեղից առանց նշանառության՝ վայրիվերո, հրետանին հարվածում է խաղաղ բնակիչների տների ուղղությամբ: