Արթուր Աբրահամ. «Որդիս ինձ է նման»


11:45 , 27 սեպտեմբեր, 2016

Exclusive

BlogNews-ն իր ընթերցողներին առաջինն է հայտնել, որ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայր է դարձել։ Նա իր տղային տվել է հոր անունը՝ Գրիգոր։ Բռնցքամարտիկը հայրանալուց հետո առաջին հարցազրույցը տվել  BlogNews-ին։

Բռնցքամարտիկը հայտնեց, որ որդին լույս աշխարհ է եկել 3.6 կգ քաշով, 51 սմ հասակով: Արթուրը, ով շատ էր ցանկանում արու զավակ ունենալ, ասաց. «Երկար եմ սպասել այս պահին: Բառեր չեմ գտնում արտահայտելու ուրախությունս ու երջանկությունս»:

Նորաթուխ հայրիկն արդեն հրապարակել է որդու առաջին լուսանկարը։ Խոսելով իր տպավորությունների մասին՝ Արթուրն ասաց, որ որդին իրեն է նման` մուգ աչք-ունքով, մազերի գույնով:

BlogNews-ը շնորհավորում է Արթուրին և Մերիին ու երջանիկ մանկություն մաղթում փոքրիկ Գրիգորին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի