Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ


10:36 , 27 սեպտեմբեր, 2016

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին:


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։