Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գելֆանդի հետ Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում


22:52 , 26 սեպտեմբեր, 2016

Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարում սեպտեմբերի 26-ին կայանում են առաջին տուրի հանդիպումները։

Լևոն Արոնյանի մրցակիցն էր Բորիս Գելֆանդը: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայում Արոնյանը չի կարողացել ստանալ սկզբնախաղային առավելության, և խաղի 36-րդ քայլին կողմերը կնքել են հաշտություն:

Առաջին տուրում միմյանց դեմ մրցում են նաև հետևյալ զույգերը`

Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ,
Յան Նեպոմնյաշչի – Եվգենի Տոմաշևսկի,
Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ,
Շահրիյար Մամեդյարով – Չաո Լի։