Աղիքային բակտերիաների կազմությունը ազդում է ճարպի տեղաբաշխման վրա. Բրիտանացի գիտնականներ


22:04 , 26 սեպտեմբեր, 2016

_91376743_gettyimages-114936548Աղիքային բակտերիաների կազմությունը և բազմազանությունը ազդում է ճարպ կուտակելու մարդու հակվածության վրա, ասված է Լոնդոնի համալսարանի Թագավորական քոլեջի գիտնականների նոր հետազոտությունում, հայտնում է BBC-ն:

Համեմատելով այն մարդկանց մոտ աղիքային բակտերիաների կազմությունը, որոնք գտնվել են ճարպակալման 6 տարբեր փուլերում, գիտնականները սերտ կապ են գտել բակտերիաների բազմազանության և գոտկատեղի շրջանում ճարպի քանակի միջև:

Ըստ տեսություններից մեկի՝ բակտերիաների քիչ բազմազանությունը թույլ է տալիս գերիշխել այն տեսակին, որն ավելի արդյունավետ է ածխաջրերը վերածում ճարպի:

Գիտնականների կարծիքով՝ աղիքային բակտերիաները ավելի բազմազան դարձնելուն կօգնի հավասարակշռված և բազմազան դիետան: