Առաջարկվեց նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության. ԱԺ-ում ներկայացվեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը


17:46 , 26 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախագիծը ներկայացնող կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ, նոր մոտեցումների մեկնարկով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ