«Իսկանդերի» առկայությունը Հայաստանում եվրասիական համագործակցության արդյունք է. Ալեքսեյ Մարտինով


14:24 , 26 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ես հպարտություն զգացի, երբ տեսա, թե ինչպես են ռուսական «Իսկանդեր» զինատեսակները Երևանում անկախության շքերթի ժամանակ ներկայացվում: Այս մասին «Անդրկովկասը ինտեգրացիոն պրոյեկտներում. ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

Միաժամանակ, նա նշեց, որ հասկանում է՝ զենքը վատ բան է, զենքի կենտրոնացումը տարածաշրջանում վտանգավոր է, որովհետև կա հավանականություն, որ այն մի օր կկրակի, բայց շեշտեց, որ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ շրջապատողներին ապացուցել է պետք՝ մենք կարող ենք պաշտպանել մեզ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ