Ուսանողը կարող է զինկոմիսարիատից տեղեկանք ներկայացնել, որ մարտական գործողությունների է մասնակցել և ուսվարձը զեղչել. ԿԳՆ


12:19 , 26 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած այն ուսանողները, որոնց զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չկա, կարող են այդ մասին տեղեկանք ներկայացնել տարածքային զինվորական կոմիսարիատից և ստանալ սահմանված 50 և ավելի տոկոս ուսման զեղչը: Ի պատասխան Tert.am-ի հարցմանը՝ տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:   

Հիշեցնենք, որ քանի որ քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներից շատերի զինվորական գրքույկում նշված չէ, որ մասնակցել են ապրիլյան քառօրյա մարտերին, այդ իսկ պատճառով բուհերում նրանց ուսման վարձը չեն զեղչում:

Իսկ թե ինչու բոլորի գրքույկներում  նման նշում չի արվել, ՊՆ-ից Tert.am-ին պատասխանել էին, որ զինվորական գրքույկը լրացնելու հստակ գրելաձև կա, ինչը պահանջում է օրենսդրությունը և ըստ այդմ էլ լրացվում է: Միաժամանակ ԿԳՆ-ից էլ ասել էին, որ նման նշումով դիմումներ ստացել են և ուսման վարձը զեղչել:

Tert.am-ի հարցմանը, թե  զեղչից օգտվելու քանի դիմում են ստացել ՀՀ բուհերը, նախարարությունից դեռևս չկարողացան պատասխանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ