Էրդողանը նշել է, որ Իսլամական պետությունից Մոսուլի ազատագրման գործողությունները սկսվելու են հոկտեմբերի 19-ին


11:18 , 26 սեպտեմբեր, 2016
Image result for ԷրդողանԹուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած իր ելույթի ժամանակ նշել է, որ Իսլամական պետության զինյալներից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման ռազմական գործողությունները սկսվելու են հոկտեմբերի 19-ին:
Էս դեպքում հարց է առաջանում՝ ու՞ր են իրաքյան իշխանությունները, ինչու՞ նման հայտարարություններով պաշտոնական Բաղդադը հանդես չի գալիս:
Եթե նույնիսկ Մոսուլի ազատագրման գործողություններին Թուրքիան ունենալու է իր մասնակցությունը, ՄԱԿ-ի հարթակից Էրդողանի վերոհիշյալ հայտարարությունը անմիջական միջամտություն է Իրաքի ներքին գործերին: