Անհայտ անձը գերիներ է վերցրել Լաս Վեգասում Starbucks-ի հաստատությունում


09:25 , 26 սեպտեմբեր, 2016

Անհայտ անձը գերիներ է վերցրել ու կրակ բացել Լաս Վեգասում, հաղորդվում է ոստիկանության թվիթերյան պաշտոնական էջում: Las Vegas Sun-ի տեղեկությամբ՝ դեպքը տեղի է ունեցել Starbucks ցանցի հաստատությունում:

Հաղորդվում է, որ իրավապահները մեկ մարդու են ձերբակալել տեղի ունեցածին մասնակցության կասկածանքով:

Ներկայումս հայտնի է մեկ տուժած, նրա վիճակի մասին չի հաղորդվում: Դեպքի վայրում աշխատում են հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցները: