Ցանցահենն առաջին անգամ պատժաժամկետ է ստացել ԴԱԻՇ-ին օգնելու համար


08:10 , 26 սեպտեմբեր, 2016

ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել ցանցահեն Արդիտ Ֆերիզին Կոսովոյից, որը մեղադրվում է ԴԱԻՇ-ին մեղսակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում։

Ֆերիզին ձերբակալվել էր Մալայզիայում 2015 թվականի հոկտեմբերին՝ ամերիկյան ընկերություններից մեկի կայքի կոտրման կասկածանքով, ինչի արդյունքում ստացել էր տվյալներ 1300 քաղաքացիական և զինվորական անձանց մասին։ Այդ մարդիկ ներառվել էին ահաբեկիչների գնդակահարման ցուցակներում։ Հունիսին ամբաստանյալը ճանաչել էր իր մեղքը։

Ամերիկյան օրենքներով՝ նման հանցագործությունների համար առավելագույն պատժաժամկետը 35 տարի է։