Tert.am-ը գրում է.
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Դեպորտիվոյին»:
Տանտերերը հաղթել են նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփել է Անտուան Գրիզմանը:
Երկրորդ խաղակեսում հյուրերը գործել են 10 խաղացողներով. 45+2-ին կարմիր քարտ է ստացել Ֆայկալ Ֆաժրը:
Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմը վաստակում է 12 միավոր և բարձրանում 3-րդ հորիզոնական: «Դեպորտիվոն» 5 միավորով 15-րդն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ