Որքա՞ն ջուր է պետք խմել ուտելուց առաջ, որ նիհարեք


03:16 , 26 սեպտեմբեր, 2016

Բրիտանացի և ամերիկացի դիետոլոգներն առաջարկել են նոր, արդյունավետ միջոց ճարպակալման դեմ:

Այն շատ պարզ է և հատուկ ջանքեր չի պահանջու. ուտելուց 30 րոպե առաջ հարկավոր է խմել 500 մլ ջուր:

Հետազոտության արդյունքները, որոնք հրատարակվել են «Obesity» ամսագրում, ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր ուտելուց առաջ ջուր են խմել, ավելի շատ են նիհարել, քան նրանք, ովքեր չեն խմել:

Image result

Կատարված փորձերի արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր ջուր են խմել ուտելուց առաջ, 12 շաբաթվա ընթացքում նիհարել են միջինը 4․3 կգ-ով:

Հետազոտության հեղինակները դա բացատրել են նրանով, որ ջրի օգտագործումը որոշ ժամանակով արագացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ջուր խմելուց հետո մարդն իրեն ավելի կուշտ է զգում և հետևաբար ավելի քիչ է ուտում: