Մերկելը առաջարկել է ԵՄ-ից հետ ուղարկել այն փախստականներին, որոնց չեն տվել ապաստան


20:00 , 25 սեպտեմբեր, 2016

_91370143_4hcloq5uՎիեննայում տեղի ունեցած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների գագաթնաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրամիությունից հետ տուն ուղարկել այն փախստականներին, որոնց մերժել են ու չեն տրամադրել ապաստան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընդ որում՝ Մերկելը ընդգծել է հումանիտար արժեքները և հումանիտար պարտավորությունները պահպանելու անհրաժեշտությունը: