Դեբատի նախաշեմին Քլինթոնը Թրամփից ժողովրդականությամբ առաջ է 2%-ով. հարցում


19:45 , 25 սեպտեմբեր, 2016

trump__clintonԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջին նախագահական դեբատից առաջ Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոլանդ Թրամփից ժողովրդկանությամբ առաջ է 2%-ով, վկայում են Washington Post պարբերականի և ABC հեռուստաալիքի համատեղ հարցումների տվյալները:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 46%-ը կքվեարկեին Քլինթոնի օգտին, իսկ 44%-ը Թրամփի: Հարցվածներին նաև առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. «Անկախ այն բանից, թե ինչպես եք մտադիր քվեարկել, ձեր կարծիքով ո՞վ կհաղթի դեբատում»: Հարցվածների 47%-ը այն կարծիքին են եղել, որ դեբատներում կհաղթի Քլինթոնը, իսկ 33%-ը` Թրամփը:

Սեպտեմբերի 19-ից 22-ը անցկացված հարցմանը մասնակցել են 843 ընտրող: Հետազոտության միջին շեղումը կազմում է շուրջ 4%: