Սաուդյան Արաբիայի արքայազնը կայցելի Թուրքիա


19:15 , 25 սեպտեմբեր, 2016

143560778712Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Նաիֆը սեպտեմբերի 29-30-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա տեղեկացնում է սաուդյան Oqaz լրատվամիջոցը:

Թերթի տեղակացմամբ՝ սաուդյան արքայազնը Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանի և վարչապետ Յըլդըրդըմի հետ: Նրանք կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Նա նաև կհանդիպի թուրքական ընկերությունների հետ, որպեսզի քննարկի երկու երկրների միջև առևտրական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր