Բրիտանիայի արտգործնախարարը մեղադրել է Ռուսաստանին սիրիական հակամարտությունը ձգձգելու մեջ


18:45 , 25 սեպտեմբեր, 2016

o-boris-johnsonՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կարծում է՝ Ռուսաստանն է մեղավոր Սիրիայում պատերազմի ձգձգման համար, տեղեկացնում է Reuters-ը:

Նա նաև հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի մասնկացությունը Հալեպ ուղևորվող հումանիտար շարասյան ռմբակողծմանը:

«Ռուսաստանը մեղավոր է նրանում, որ ձգձգում է այդ պատերազմը և այն դարձնում ավելի նողկալի»,- ասել է նա: