Զախարովան պատասխանել է Ջոնսոնի՝ սիրիական հակամարտության ձգձգման մեջ Ռուսաստանին ուղղված մեղադրանքին


18:15 , 25 սեպտեմբեր, 2016

maria-zakharovaՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն է մեղավոր Սիրիայում հակամարտության ձգձգման մեջ, գրում է gazeta.ru-ն:

«Ամեն ինչ ճիշտ է՝ բացի երկու բառից. «Ռուսաստան» բառի փոխարեն պետք է գործածեր «Մեծ Բրիտանիան», իսկ «Սիրիայի» փոխարեն՝ «Իրաքը»,- գրել է Զախարովան իր Facebbok-ում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կարծում է՝ Ռուսաստանն է մեղավոր Սիրիայում պատերազմի ձգձգման համար:

untitled-2