Եգիպտոսը և Ռուսաստանը պայմանավորվել են հոկտեմբերին ավիաչվերթների փուլային վերականգնման վերաբերյալ


17:15 , 25 սեպտեմբեր, 2016

4340297Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել արդեն հոկտեմբերին, տեղեկացնում է al masry a youm-ը՝ հղում անելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությանը:

«Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերին ավիահաղորդակցության փուլային վերականգնման մասին»,- նշել է աղբյուրը:

Նախ կվերականգնվեն Մոսկվա-Կահիրե չվերթները, որոնք կիրականացվեն Եգիպտոսի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի նոր տերմինալից: Այնուհետև կվերականգնվեն Մոսկվայից դեպի ծովափնյա քաղաքներ չվերթները, դրանից հետո միայն կողմերը կքննարկեն չարթերային չվերթների հարցը: