Գոհ եմ «Ռեալ»-ի խաղից. Զիդան


16:45 , 25 սեպտեմբեր, 2016

zizou-2-1200x630Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա Լիգայի 6-րդ տուրում կայացած «Լաս-Պալմաս»-ի հետ հանդիպման արդյունքը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

«Դժգոհ եմ, որ «Լաս-Պալմաս»-ը երկու գոլ խփեց մեր դարպասը: Բայց, ընդհանուր առմամբ, «Ռեալ»-ը վատ չխաղաց: Բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք: Չբավականացրեց հավասարակշռվածությունը:

«Ռեալ»-ը վերահսկում էր մրցավեճի ընթացքը: Գոհ եմ իմ թիմի խաղից: «Լաս-Պալմաս»-ը լավ ակումբ է: Այդ է վկայում Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը: