Լաս Վեգասում վաճառվում է Մայքլ Ջեքսոնի առանձնատունը


16:15 , 25 սեպտեմբեր, 2016

Լաս Վեգասում վաճառքի է հանվել Մայքլ Ջեքսոնի առանձնատունը, որը նա վարձակալել էր 2007-ից մինչև իր կյանքի վերջը՝ 2009-ը:

Երգիչը պատրաստվում էր գնել այդ առանձնատունը, այդ պատճառով էլ տունը կահավորվել է նրա ճաշակով:

Առանձնատան տարածքում հին եկեղեցի կա և հյուրատուն: Կա յոթ ննջասենյակ և մի քանի մեծ լոգասենյակներ: Առանձնատունն արժե 9․5 մլն դոլար: