Սիրիայում խաղաղության պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա. Արևմուտք


16:00 , 25 սեպտեմբեր, 2016

arton14420Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիսյի, Իտալիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչները հանդես են եկել Սիրիայի հարցով միասնական հայտարարությամբ, տեղեկացնում է Anadolu-ն:

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի վրա է ընկնում սիրիական հակամարտության կարգավորման ոլորտում դիվանագիտական ջանքերի վերականգնման պատասխանատվությունը:

Շեշտը դրվում է Սիրիայում վերջին օդային հարվածների, այդ թվում՝ հումանիտար օգնության շարասյան վրա իրականացված հարվածների, ինչպես նաև Բաշար Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի օգտագործման վրա:

Հայտարարության մեջ նաև կոչ է արվում Ռուսաստանին կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ հարվածների վրա և աջակցել Սիրիա հումանիտար բեռնափոխադրումների իրականացմանը: