Վենգեր. Ես կփորձեի ձեռք բերել Կոստայի տրանսֆերը, եթե…


14:45 , 25 սեպտեմբեր, 2016

Arsenal v Chelsea - Premier LeagueԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը տպավորված է «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի խաղային որակներով:

«Ես կփորձեի ձեռք բերել Կոստայի տրանսֆերը, եթե իմանայի, որ «Ատլետիկո»-ն այն վաճառքի կհանի: Դիեգոյի տեղափոխությունը զարմացրեց ինձ: Այդ բարձրակարգ հարձակվողն ինձ դուր է գալիս: Կոստան նման է Դրոգբային: Հավանում եմ նրա խաղային որակները: Մնացածը կարևոր չէ:

Կոստան մարտիկ է: Դա հարգանքի է արժանի: Մյուս բոլոր հանգամանքները կախված են մրցավարներից, ովքեր սպասարկում են խաղը և պահպանում կանոնները»,- BBC-ն մեջբերում է Վենգերի խոսքերը: