Մահացել է «Սարդ մարդը» ֆիլմի դերասաններից Բիլ Նանը


13:30 , 25 սեպտեմբեր, 2016

4340227Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին, Փենսիլվանիայի նահանգի իր հայրենի Պիտսբուրգ քաղաքում 63 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Բիլ Նանը, որը հայտնի է մի շարք հանրահայտ ֆիլմերում, այդ թվում՝ «Սարդ մարդը» ֆիլմում խաղացած իր դերով:

Դերասանի մահվան պատճառները չեն հրապարակվում. նա մահացել է իր տանը: