Անհայտ անձինք հրազենային կրակ են բացել Բալթիմորում. կան վիրավորներ


13:15 , 25 սեպտեմբեր, 2016

bs-md-ci-shootings-20151206Շաբաթ օրը երեկոյան ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի փողոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ութ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք տարեկան մի երեխա, տեղեկացնում է CBS հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ երեք մարդ հրազենային կրակ են բացել փողոցում, ինչից հետո փախել և թաքնվել են: Միջադեպի պատճառը անհայտ է, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: