ԱՄՆ-ում ձերբակալվել է Վաշինգտոնում հինգ մարդու սպանության մեջ կասկածվող անձը


12:30 , 25 սեպտեմբեր, 2016

Վաշինգտոն նահանգի առևտրի կենտրոնում ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հինգ մարդու սպանության մեջ կասկածվող անձին, տեղեկացնում է Reuters-ը:

Շաբաթ օրը գիշերը, ենթադրաբար, զինված լատինաամերիկացին կրակ է բացել Սիեթլից 100կմ հեռավորության վրա գտնվող Բերլինգթոն քաղաքի Cascade Mall առևտրի կենտրոնում: Զոհվել են մեկ կին և չորս տղամարդ: