Բուդապեշտի կենտրոնում տեղի է ունեցել հզոր պայթյուն


11:30 , 25 սեպտեմբեր, 2016

Ինչպես հայտնում են հունգարական ԶԼՄ-ները, Բուդապեշտի կենտրոնում շաբաթ օրը տեղական ժամանակով մոտ 23:00-ին Օկտագոն հրապարակի շրջանում գտնվող առևտրի կենտրոնի առաջին հարկում տեղի է ունեցել պայթյուն:

Իրավապահները պայթյունը դիտարկում են որպես ահաբեկչություն: Ներկա դրությամբ դեպքի վայրում աշխատում է մոտ 30 ոստիկան և փորձագետ:

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով:

Պայթյունը եղել է այնքան ուժեղ, որ այն զգացել են 200 մետր հեռավարությունից, ինչպես նաև մոտակա շենքերում փշրվել են ապակիները: Արդյունքում տուժել է երկու մարդ: