ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ցնցված է Հալեպում ռազմական էսկալացիայից և ռմբակոծություններից


11:15 , 25 սեպտեմբեր, 2016

1477427792ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցնցված է սիրիական Հալեպում ռազմական էսկալացիայից և ռմբակոծություններից, հայտարարել են ՄԱԿ-ի մամլո ծառայությունում:

«Երկու օր առաջ սիրիական բանակի կողմից արևելյան Հալեպի գրավման օպերացիայի վերաբերյալ ստացվել են ցնցող հաղորդագրություններ»,- ասված է շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ: Այնտեղ նշված է, որ ավիահարվածներում սիրիական բանակը որպես հակաբունկերային ռումբեր օգտագործում է բռնկվող զենք և զինամթերք:

Նշվում է, որ «բնակեցված շրջաններում այդ տեսակի զենքի անխնա օգտագործումը կարող է հանդիսանալ ռազմական հանցագործություն»:

Այդ առիթով Պան Գի Մունը միջազգային հանրությանը կոչ է արել «միավորվել պարզ ազդանշան տալու համար, որ այն չի հանդուրժի անխտիր և էլ ավելի մահաբեր ու հզոր զենքերի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ»: