Վաշինգտոնում հինգ մարդու կյանք խլած կասկածյալը Թուրքիայի քաղաքացի է


11:00 , 25 սեպտեմբեր, 2016

ctf045ovmaawnybՎաշինգտոնի առևտրի կենտրոնում հրազենից կրակոցներ արձակելու հետևանքով հինգ մարդու մահվան պատճառ դարձած կասկածյալը Թուրքիայից ներգաղթած Արքն Չեթինն է, հայտնել է տեղական KIRO 7 հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ կասկածյալը 20 տարեկան է: Նա ԱՄՆ-ում կեցության թույլտվության իրավունք ունի: Սպասվում է, որ նա Սքաջիթ մարզի դատարանի առջև կկանգնի երկուշաբթի օրը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հետախուզությունների դաշնային ծառայությունը միջադեպը ահաբեկչություն չի դիտում:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը գիշերը զինված անձը կրակ է բացել Սիեթլից 100կմ հեռավորության վրա գտնվող Բերլինգթոն քաղաքի Cascade Mall առևտրի կենտրոնում: Զոհվել են մեկ կին և չորս տղամարդ: