Ֆրանսիայում 9 հազար տեղ է նախատեսված Կալեի «Ջունգլիներից» փախստականների համար. Օլանդ


23:03 , 24 սեպտեմբեր, 2016
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է ամբողջ Ֆրանսիայի տարածքում ներգաղթյալների ընդունման կենտրոններում Կալեի ճամբարից 9 հազար փախստականների տեղավորման ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օլանդի խոսքով՝ ճամբարներում տեղավորվելով՝ նրանք կունենան չորս ամիս փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնելու համար, կամ նրանց կսպասվի արտաքսում:
Վերլուծաբանները կարծում են, որ անօրինական միգրացիայի հարցը ավելի սուր է դառնում 2017 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ: