«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» խաղի ժամանակ խաղադաշտ է ներխուժել Իբրահիմովիչի նմանակը (Ֆոտո)


19:35 , 24 սեպտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկին հաջողվել է ներխուժել խաղադաշտ և մոտենալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Որոշ ժամանակ անց մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է երկրպագուին հեռացնել խաղադաշտից: Ուշագրավ է, որ խաղադաշտ ներխուժած երկրպագուն արտաքինից շատ նման է շվեդ հարձակվողին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին հայտավորված չէր: