Լավ մարկետոլոգը գիտի, որ հաճախորդի հետ պետք է աշխատել բոլոր ուղղություններով՝ այդ թվում նաև ազդելով ենթագիտակցության վրա: Սա հասկանալու համար ընդամենը պետք է ուշադիր հետևել նրանց վարած քաղաքականությանը: Ահա թե ինչ մեսիջներ են իրականում իրենց մեջ կրում աշխարհահռչակ մի շարք ապրանքանշաններ:
Այս բեռնափոխադրող տրանսպորտային ընկերությունը որոշել է շեշտը դնել իր ընկերության գլխավոր առավելության վրա․ դա արագությունն է: Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ Е և Х տառերի արանքում սլաք է պատկերված, որը խորհրդանշում է արագ առաքում անմիջապես պատվիրատուին։
Օնլայն առևտրային հարթակ, որը հանրահայտ է արտասահմանում: Ընկերությունը որոշել է ապրանքանշանի մեջ օգտագործել սլաքը, բայց արել է դա այլ նպատակով, և ոչ թե վերևում նշված ընկերության նկատառումներից: Այն, որ սլաքը սկիզբ է առնում А կետից և վերջանում է Z տառի վրա, որոնք ամերիկյան այբուբենի առաջին և վերջին տառերն են, հուշում է գնորդին, որ տվյալ խանութում նա կգտնի ամեն ինչ՝ A-ից Z: Բացի դրանից՝ սլաքը խորհրդանշում է ժպիտ, ինչն էլ ավելի գրավիչ ու դրական է դարձնում ապրանքանշանը:
Այս կայքը արագորեն նվաճեց երկրպագուների մեծ բանակ որպես ցանկացած տեսակի նկարի հրաշալի շտեմարան: Կայքն իրեն բնութագրում է որպես մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր ներշնչանքը: «Pin» անգլերեն նշանակում է կոճակ, որով տախտակին ամրացնում են լուսանկարներն ու այլ թղթերը։ P տառը ապրանքանշանի վրա ունի հենց այդ առարկայի տեսքը:
Ուշադրություն դարձրեք G և I տառերի կտրվածքին: Այն խոսում է նրա մասին, որ սափրիչն ավելի սուր է, քան կարող եք պատկերացնել:
Այս հանրահայտ հեծանվամրցույթի ապրանքանշանի վրայի դեղին շրջանը խորհրդանշում է ամառային թեժ արևը և միաժամանակ հանդիսանում է TOUR բառի մեջ հմտորեն քողարկված հեծանիվի 2-րդ ակը։
Շվեյցարական հանրահայտ շոկոլադը սկզբում հայտնվել է Բեռն քաղաքում, որի խորհրդանիշը արջն է: Լեգենդի համաձայն՝ քաղաքաի հիմնադիր Բերտոլդ 5-րդ դուքսը քաղաքն անվանակոչել է այն կենդանու անունով, որին առաջինն է որսացել: Լեռան ուրվագծի մեջ շատ ուշադիր աչքը կգտնի հենց այդ նույն արջին:
Cologne Zoo ապրանքանշանը իր մեջ ներառում է ոչ միայն հանրահայտ երեք կենդանիների պատկերները՝ փիղ, ռնգեղջուր, ընձուղտ, այլ նաև մի ամբողջ տաճար: Ուշադիր դիտեք փղի ետևի երկու ոտքերը և կտեսնեք Քյոլնի գլխավոր դիտարժան վայրի՝ Քյոլնի տաճարի ուրվագիծը։
Museum of London ապրանքանշանի ստեղծմանը դիզայներները գործի են դրել ոչ միայն իրենց ստեղծագործական երևակայությունը, այլ նաև պատմության մասին իրենց գիտելիքները: Գրության հետին պլանում նշմարվող վառ կետերը խորհրդանշում են քաղաքի սահմանները պատմական տարբեր ժամանակահատվածներում:
Baskin Robbins մենյուն ներառում է ուղիղ 31 համի պաղպաղակ: Հենց այդ պատճառով է, որ «B» և «R» տառերի միջև ընկած է 31 թիվը, որն ընդգծված է վարդագույնով։
Առաջին հայացքից Unilever ընկերության ապրանքանշանը պարզապես տարբեր պատկերների շատ հաջողված միասնություն է, սակայն իրականում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է. պատկերներից ամեն մեկը խորհրդանշում է ընկերության գործունեության ոլորտներից մեկը:
Ապրանքանշանի LSO տառերը հեշտ են վերծանվում՝ London Symphony Orchestra, սակայն դա դեռ ամենը չէ։ Ուշադիր դիտելու դեպքում կնկատեք, որ այդ տառերը միասին ձևավորում են դիրիժորի սիլուետը:
12. BMW
BMW ապրանքանշանի երկնագույն հատվածները երկինքն են խորհրդանշում, իսկ սպիտակ հատվածները՝ ուղղաթիռի կամ ինքնաթիռի պտուտակները: Բանն այն է, որ ընկերությունը գործունեության սկզբում հասցրել է զբաղվել ավիաարտադրությամբ:
Goodwill ապրանքանշանը, որի վրա անմիջապես երևում է ժպտացող դեմքը, միաժամանակ հանդիսանում է նաև ապրանքանշանի առաջին տառը:
Աշխարհահռչակ Beats ականջակալների ապրանքանշանը ստեղծողները նրա անվանման «b» տառը օգտագործել են որպես ականջակալի կառուցվածքի մի մաս, և շատ քչերն են տեսնում տառը: Ահա այսպես՝ պարզ և տպավորիչ:
Hershey’s Kisses կոնֆետներն ամենահայտնիներից են Ամերիկայում: Կոնֆետների յուրահատուկ տեսքը, սակայն, քչերն են նկատում նրա ապրանքանշանի վրա: Ուշադիր դիտեք «K» և «I» տառերի միջակայքում ընկած պատկերը և կտեսնեք հայտնի կոնֆետների պատկերը ուղղահայաց դիրքում:
Այս բրենդը ներկայացնելու կարիք չունի: Այն գիտեն և խմում են բոլորը՝ իմանալով հանդերձ նրա վտանգավորության մասին: Երկարավուն այս ապրանքանշանը երբեք մասերի չի բաժանվում, բայց ահա թե ինչն է հետաքրքրական. «O» и «L» տառերի արանքում քողարկված է Դանիայի դրոշը: Գովազդի հեղինակները հավաստիացնում են, որ դա պատահական համընկում է, սակայն այն, որ Դանիայում այս ըմպելիքը մի քանի անգամ ավելի է օգտագործվում, քան աշխարհի բոլոր մյուս երկրներում, փաստ է:
Eagle Consumables ապրանքանշանի «E» տառի տարօրինակ տառատեսակը շատ ավելի խորը իմաստ է ստանում, երբ ուշադիր զննում ես այն. «E» տառը արծվի պրոֆիլի տեսք ունի:
ԻՆչպես երևում է, կենդանաբանական այգիները սիրում են քողարկված հաղորդագրություններ կրել իրենց ապրանքանշանների մեջ: Պիտսբուրգի գազանանոցի ապրանքանշանի վրա պատկերված ծառն իր մեջ ներառում է ևս մի քանի սիմվոլ: Ծառին ուշադիր նայելով՝ կտեսնեք իրար վրա նայող գորիլային ու առյուծին, իսկ ծառի արմատները միաժամանակ նաև լճակի մեջ խայտացող ձկներ է պատկերում:
Աշխարհահռչակ այս ավտոարշավի ապրանքանշանը ստեղծողները շեշտը դրել են արագության վրա: Արդյունքում ստացվել է այսպես. պատկերված է սև F տառն ու նրանից առաջացած կարմիր հետագիծը, որն ունի մեքենայի մոնիտորի վրա արագությունը խորհրդանշող սանդղակի տեսք: Եվ ամենաքողարկվածը. այս երկու տառերի արանքում ուշադիր դիտելու դեպքում կտեսնեք 1 թիվը:
Այս ավիաընկերության ապրանքանշանն ամենաօրիգինալներից է: Այն նաև մեծ ինֆորմացիա է կրում իր մեջ: Նախ այն, որ շրջանակի մեջ առնված սլաքը ստեղծում է W и N տառերը, և երկրորդ՝ նրանք էլ իրենց հերթին կողմնացույց են ստեղծում։ Պարզվում է՝ կողմանցույցն էլ հստակորեն ուղղված է դեպի հյուսիս-արևելք, այսինքն՝ մատնացույց է անում ավիաընկերության անվանումը՝ NorthWest: Հանճարեղ է, այդպես չէ՞:
Continental անվադողերի արտադրողները առաջին հայացքից անհավանական «քչախոս» են: Սակայն ապրանքանշանների վրա դատարկ տարածությունը միշտ բազմանշանակ է լինում: Եթե ավելի մոտիկից դիտենք «C» и «O» տառերը, կտեսնենք, որ նրանց միջակայքում ընկած տարածությունը անիվ է ձևավորում:
LG ընկերությունը՝ որպես կենցաղային տեխնիկա արտադրող բրենդ, շրջանի մեջ է առել ժպտացող դեմք, որն աչքով է անում: Իսկ իրականում պատկերը ստեղծված է բրենդի անվանման երկու տառերից: Շատերը պնդում են, որ պատկերը նման է Packman-ին, ով հենց «սպառող» բառի հետ է ասոցացվում:
Sony VAIO – «VA»․ այս ապրանքանշանը ստեղծվել է համարժեք ազդանշանին համապատասխան: «IO» խորհրդանշում է 1 և 0 թվերը, որոնք իրենցից թվային ազդանշան են ներկայացնում:
Cisco ընկերությունը հիմնադրվել է Սան Ֆրանցիսկոյում՝ San-Francisco, ինչը բացատրում է ոչ միայն նրա անվանումը, այլ նաև ապրանքանշանը: Երկնագույն ուղղահայացները պատկերում են էլեկտրոմագնիսներ, որոնք խորհրդանշում են Սան Ֆրանցիսկոյում գտնվող լեգենդար «Ոսկե դարպասներ» կամուրջը։
Բացի նրբագեղ տառատեսակից, որը միանշանակ խոսում է ֆրանսիական բարձրաճաշակության մասին, «tt» տառերը միաձուլվելով ձևավորում են Էյֆելյան աշտարակի պատկերը:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի