Հայաստանում գիտությունն էապես առաջ է անցել տնտեսությունից. Գիտության պետական կոմիտեի նախագահ


15:36 , 24 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մամուլի ասուլիսին հայտնեց, որ  ՀՀ-ում շուրջ 7000 գիտնական է ընդգրկված գիտպետկոմի ծրագրերում, իսկ կոմիտեի ստեղծման ժամանակ այդ թիվը կազմել է մոտավորապես 6500:  «1988 թվականի տվյալներով Հայաստանում աշխատել է մոտ 33 հազար գիտնական, մոտավորապես չորս ու կես անգամ գիտնականների թիվը պակասել է: Դա բավականին ծանր փաստ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանից հեռացան այն գիտնականները, որոնք պահանջարկված էին»,- ասաց նա և նշեց, որ հեռացած գիտնականները տարբեր երկրներում զբաղեցնում են բավականին լուրջ դիրքեր:


Ինչ վերաբերում է հարցին, թե ներկայումս այդ 7000 գիտնականներից քանիսն են զբաղվում գիտությամբ, ասաց, որ մոտավորապես 4000 հազարը: Չնայած դրան, նա համարում է, որ իրավիճակը ողբերգական չէ, այլ նույնիսկ զարգացման միտում կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ