Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացվեց ևս երկու ամսով


13:52 , 24 սեպտեմբեր, 2016

mhm0107321-copyԵրևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը:

Այս մասին հայտնեց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։

Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է հուլիսի 30-ից՝ Սարի Թաղի դեպքերից հետո: Նրան չի թույլատրվում տեսակցել ընտանիքի անդամներին: