Իսկ դու գիտե՞ս, թե ով է «Կարգին սերիալի» Ջեմմայի աղջիկը


11:00 , 24 սեպտեմբեր, 2016

 90-ականներին հայկական էստրադայի ամենահայտնի շիկահեր Մայա Մարգարյանը այսօր շատ քիչ է երևում էկրաններին:

Երգչուհին հիմա շատ ավելի կարևոր գործեր ունի. նա երիտասարդ մայրիկ է ու իր ողջ ժամանակը նվիրում է իր ընտանիքին:

Ժամանակին իսկական սեքս-սիմվոլ Մայային այսօր շատ քչերը կհիշեն, իսկ ահա ի տարբերություն Մայայի՝ նրա մայրիկին՝  դերասանուհի Ժենյա Մկրտումյանին այսօր ճանաչում են գրեթե բոլորը:

Չնայած իր տարիքին՝ դերասանուհին շարունակում է ամենապահանջվածներից մեկը մնալ ինչպես բեմում, այնպես էլ էկրաններին:

Ժենյա Մկրտումյանի բազմաթիվ մարմնավորած կերպարներից, թերևս, ամենասիրվածներից  մեկը   « Կարգին սերիալում» նրա մարմնավորած Ջեմմայի դերն էր: