Հունգարիայի խորհրդարանը հաջորդ ամիս կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը


02:54 , 24 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հունգարիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովը հաջորդ ամիս կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հաղորդում է Horizon Weekly-ն` հղում անելով թուրքական Haberler պարբերականին:

Ինչպես հաղորդվում է, բանաձևը քննարկման է ներկայացրել Հունգարիայի Կանաչների կուսակցությունը, որը 199 հոգանոց Ազգային ժողովում ներկայացնում են ընդամենը 5 պատգամավորներ:

Անդրադառնալով այս հարցին` Թուրքիա-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահ Թամաս Հեգեդյուսը վստահություն է հայտնել, որ օրինագիծը քվեարկության չի դրվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ