Մեքսիկայում իբր առևանգված քահանան գտնվել է հյուրանոցում 16-ամյա պատանու հետ


02:32 , 24 սեպտեմբեր, 2016

Image resultԿաթոլիկ քահանան, որի առևանգման մասին հայտնել են ոստիկանություն, գտնվել է Մեքսիկայի Միչոական նահանգի Պուրուանդիրո քաղաքի հյուրանոցներից մեկում, հայտնում է SPD Noticias-ը:

Սուրբ հոր հետ հյուրանոցում տեղավորվել է 16-ամյա պատանին, որի առևանգման մասին նույնպես հայտնել են: Պարզվել է, որ քահանան և տղան միասին հյուրանոց են ժամանել անցած երեքշաբթի առավոտյան՝ իրենց «առևանգման» հաջորդ օրը:

Նշվում է, որ կորածներին փնտրել են ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցները, այնպես էլ զինվորականները: